0։3. Հայաստանի հավաքականը զիջեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացել է Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջեց մրցակցին։
Առաջին խաղակեսն ավարտվել էր 0:2 հաշվով՝ հոգուտ Վրաստանի հավաքականի։
Հայաստան-Վրաստան հանդիպումը սպասարկել է ռումինական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար էր նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել էր VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։