22-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, 5 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ և պոլիէթիլենային տոպրակով 5 փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: