ԱՄՆ-ում հսկա ոսկե ձկնիկ են բռնել

ԱՄՆ Ձկան պաշարների և վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Ֆեյսբուքում հայտնել են, որ Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձկնիկ են բռնել։ Եզակի նմուշը հայտնաբերվել է Presque Isle պետական այգում։
Լրագրողների տվյալներով՝ իր չափերի պատճառով ձուկը ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։
«Ոսկե ձկնիկներն մեծանում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել «ցեխապուրի», ուտելիք գողանալ տեղի ձկներից և փչացնել ջրի որակը: … Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ նշվել է հաղորդագրության մեջ: