Երևան, 21.Ապրիլ.2025, 00:00 |
ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել UNESCAP-ի ... Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակ... Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ... Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցա... Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայություն... Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ,... Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց, շնորհակալ ... Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկա... Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խ... Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուան... Պատրաստվեք, հայտարարագիր չլրացնող քաղաքացիներ... Սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստի... ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ընդդիմադիր գոր... Արմավիր-Լուկաշին ճանապարհին գտնվող ավտոսպասար... ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տա... Պարոն Թունյան, Ձեր հարևան Պողոսը լրացրե՞լ է հ... Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. ... Կրակnցներ՝ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանո... Տիրոջ Հարության ավետիսով այցելեցինք Եռաբլուր՝... Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իր... ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցի... ԱԺ փոխնախագահը Թունյանին արգելեց պատասխանել ը... 16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբ... Նախորդ շաբաթվա ընթացքում ՓԾ կենտրոնում գրանցվ... Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար Մահացել է Հռոմի պապը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները... Մետրոպոլիտենում շարունակվում է շարժասանդուղքն... Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վե... Երևանում 21-ամյա երիտասարդը «Infiniti»-ով «դր... Էդ սպառնում ե՞ք․ ով ասեց հա․ գլուխներդ պատին ... Ղարաբաղյան շարժումը օրակարգ թելադրող էր, ոչ թ... Բաքվի դատարանում Սերժ Սարգսյանի հարցազրույցն ... Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է ա... Ինչու է Հայաստանում ուշանում արդարադատություն... Նուբարաշենի բանտում հերթական դատապարտյալն է վ... Աննայա գրած, Սիսակ, կլինի ես վարեմ նիստը, մի՛... ԱԺ-ն շարունակում է քննարկել ՀՌՀ 2024 թ․ գ... Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Գունմա պրեֆեկտուրայ... Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահա... Ջուր չի լինի Տասնյակ հասցեներում գազ չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 67-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երջանկություն է Աստված ունենալ, Տիրոջ խոսքի ո... Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվե... ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չ... Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալին... Քրիստոսի Հարության ավետիսը թող ուժ տա մեզ, հա... «Ինտեր»-ը պարտվեց «Բոլոնիա»-ին Հայտնի է «Վերջին դասի» օրը Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հո... Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցո... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ «Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց հետնապահ «Գա... ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդ... Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմ... Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանել... Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ո... Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակ... Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... ՃՏՊ՝ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տու... Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացե... Արա Աղանյանը ծանրամարտի ԵԱ-ում 4-րդն է, Պետրո... Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»... Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քն... Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրակ... Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ... Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ... Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ... Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղու... Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների հա... Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է եր... Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտո... Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնութ... Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխ... Այսօր Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ունի... Հրդեհ` փայտե տնակում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ... Սուրբ Հարության հայրապետական պատարագ Մայր տաճ... Երևանում 16-ամյա տղա է սպանվել. կա 2 վիրավոր ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են ... Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործող... Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվ... Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է... Արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրե... Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով... Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթո... Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաս... Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույ... Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան ... Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ «Բաց երկնք... Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգ... ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական...

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել

Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օրէ:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։
Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։
Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։
Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։
Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։
Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։
Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։

Այս թեմայով

ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել UNESCAP-ի ... Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակ... Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ... Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցա... Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայություն... Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ,... Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց, շնորհակալ ... Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկա... Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խ... Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուան... Պատրաստվեք, հայտարարագիր չլրացնող քաղաքացիներ... Սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստի... ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ընդդիմադիր գոր... Արմավիր-Լուկաշին ճանապարհին գտնվող ավտոսպասար... ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տա... Պարոն Թունյան, Ձեր հարևան Պողոսը լրացրե՞լ է հ... Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. ... Կրակnցներ՝ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանո... Տիրոջ Հարության ավետիսով այցելեցինք Եռաբլուր՝... Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իր... ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցի... ԱԺ փոխնախագահը Թունյանին արգելեց պատասխանել ը... 16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբ... Նախորդ շաբաթվա ընթացքում ՓԾ կենտրոնում գրանցվ... Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար Մահացել է Հռոմի պապը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները... Մետրոպոլիտենում շարունակվում է շարժասանդուղքն... Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վե... Երևանում 21-ամյա երիտասարդը «Infiniti»-ով «դր... Էդ սպառնում ե՞ք․ ով ասեց հա․ գլուխներդ պատին ... Ղարաբաղյան շարժումը օրակարգ թելադրող էր, ոչ թ... Բաքվի դատարանում Սերժ Սարգսյանի հարցազրույցն ... Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է ա... Ինչու է Հայաստանում ուշանում արդարադատություն... Նուբարաշենի բանտում հերթական դատապարտյալն է վ... Աննայա գրած, Սիսակ, կլինի ես վարեմ նիստը, մի՛... ԱԺ-ն շարունակում է քննարկել ՀՌՀ 2024 թ․ գ... Դեսպան Արեգ Հովհաննիսյանը Գունմա պրեֆեկտուրայ... Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահա... Ջուր չի լինի Տասնյակ հասցեներում գազ չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 67-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Երջանկություն է Աստված ունենալ, Տիրոջ խոսքի ո... Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվե... ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չ... Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալին... Քրիստոսի Հարության ավետիսը թող ուժ տա մեզ, հա... «Ինտեր»-ը պարտվեց «Բոլոնիա»-ին Հայտնի է «Վերջին դասի» օրը Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հո... Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցո... Կատարվելու են պայթեցման աշխատանքներ «Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց հետնապահ «Գա... ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդ... Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմ... Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանել... Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ո... Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակ... Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... ՃՏՊ՝ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տու... Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացե... Արա Աղանյանը ծանրամարտի ԵԱ-ում 4-րդն է, Պետրո... Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»... Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քն... Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրակ... Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ... Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ... Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ... Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղու... Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների հա... Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է եր... Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտո... Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնութ... Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխ... Այսօր Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ունի... Հրդեհ` փայտե տնակում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ... Սուրբ Հարության հայրապետական պատարագ Մայր տաճ... Երևանում 16-ամյա տղա է սպանվել. կա 2 վիրավոր ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են ... Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործող... Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվ... Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է... Արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրե... Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով... Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթո... Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաս... Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույ... Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան ... Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ «Բաց երկնք... Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգ... ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan