Բրազիլիայում անակոնդան օգտվել է կոկորդիլոսի «ծառայություններից»

Ամազոնում տեղացիները տեսանկարահանել են, թե ինչպես է անակոնդան «երթևեկում» կայմանի (խմբ.ալիգատորների ընտանիքի սողուն) մեջքին: Shantnews-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել է Whatsthejam-ը:
Կադրերը նկարահանվել են Բրազիլիայի արևմուտյան Մատո Գրոսո նահանգի Պանտանալ ճահճային տարածքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեծ կայմանը լողում տեղացի ձկնորսների կողքով ծանծաղ ջրում: Կայմանի մեջքին էլ հարմար տեղավորվել է դեղին անակոնդան։ Այն երկրագնդի ամենամեծ ոչ թունավոր օձերից մեկն է, որի երկարությունը հասնում է 3,5 մետրի:
Այս օձերը կայմանների բնական մրցակիցներն են, այսպիսով, ձկնորսները կարողացել են ֆիքսել երկու կենդանիների «համագործակցության» հազվագյուտ պահը։
Տեսանյութը՝ այստեղ։