Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի հետ

Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։