Այրվել է անասնագոմի տանիք

Մարտի 15-ին, ժամը 12։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Իսահակյան փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:47-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ):