Երևան, 17.Մարտ.2025, 00:00 |
Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալս... «Գիտե՞ք՝ վարչապետն ասել է՝ Մեղրիի ճանապարհը հ... ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի... Հրդեհ՝ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հա... «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների ... Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել.... Բրազիլիայում անակոնդան օգտվել է կոկորդիլոսի «... Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջո... Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնութ... Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկո... Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղ... Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն.... 42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փո... Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները... Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքու... «Սահակյանշին»-ը գնորդներին 3 տարի ժամկետ էր խ... Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ... Երևանի քոլեջներից մեկում անչափահասների վիճաբա... Փաշինյա'ն ջան, լավ իմացիր` ազնիվ տղա է կորչու... Լավրովը և Ռուբիոն քննարկել են հետագա քայլերը ... Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղ... Աստղագուշակ՝ մարտի 16-ի համար Այրվել է անասնագոմի տանիք Էշի վրա փալան չեկավ, մեր վրա էլ` մարզպետ, ավա... Բախվել են «Honda»-ն և «Porsche Panamera»-ն․ վ... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հրշեջ-փրկարարները Պառավաքար գյուղում կանխել ե... Եթե Փաշինյանը մեր խոսքը չլսեց` ներքևից վերև կ... Ռեալն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե դա կրկն... Հրդեհ` Թեղուտ գյուղի տներից մեկում Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշ... Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կի... Չենք թերագնահատում որեւէ մեկի գիտելիքը, բայց ... Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կ... Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր փոթորիկներ են. ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի. Սուրե... Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակ... Ամերիկյան ավիահարվածների հետևանքով Եմենում զո... 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատո... Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և ար... Միացյալ Նահանգները հարված է հասցրել եմենյան հ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Աշտարակի «Մայր առու» ջրանցքը՝ «Բաց երկնքի տակ... Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լա... Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 ... Ամերիկյան հարվածների հետևանքով Եմենում 9 զոհ ... Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող ... Փարաքարում նախընտրական քարոզարշավից առաջ ՔՊ-ա... Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորութ... Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Հատիկ առ հատիկ սրանք ոչնչացնում են Հայաստանը․... Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վա... Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հա... Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառ... Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասո... «Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղա... Չիմացածն իմանալու միակ հնարավորությունը կրթու... Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուց... Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել... Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵԽ` հայ գերիների... Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը... Կարևոր է, որ մեր երկրում բոլոր ինստիտուտները ... Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում... Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությո... «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդ... Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ներկա ե... Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջո... Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագ... Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդակա... Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետո... Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքե... ՀՀ-ն միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամ... Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքերը Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի ե... Երևանում 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրա... «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները դադարեցրե... Դերասանուհի Էմմա Սապունջյանին Փարիզում ամուսն... Բնակիչներն ահազանգում են․ կեղտաջրերը ողողել ե... Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հե... Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում... Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտա... Վրшերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է... Անհաջողությունները հետապնդում են Նեյմարին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձա... Ահազանգ․ Երևանի բուսաբանական այգում հատվել են... ՏԿԵ նախարարը Տավուշի մարզում հետևել է պետական... Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զար... Կայացել է «Մանուշյան...» Հայաստան-Ֆրանսիա համ... Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի... Որոշ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ. նախ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով «Կարծում եմ՝ հաջորդ անգամ կա՛մ կշրջանցի ՀՀ-ն,... «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներ անժամկետ հ...

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել

Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օրէ:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։
Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։
Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։
Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։
Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։
Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։
Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։

Այս թեմայով

Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալս... «Գիտե՞ք՝ վարչապետն ասել է՝ Մեղրիի ճանապարհը հ... ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի... Հրդեհ՝ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հա... «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների ... Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել.... Բրազիլիայում անակոնդան օգտվել է կոկորդիլոսի «... Շարունակվում է Մանուշյանական շաբաթը. ինչ միջո... Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնութ... Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկո... Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղ... Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն.... 42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փո... Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները... Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքու... «Սահակյանշին»-ը գնորդներին 3 տարի ժամկետ էր խ... Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ... Երևանի քոլեջներից մեկում անչափահասների վիճաբա... Փաշինյա'ն ջան, լավ իմացիր` ազնիվ տղա է կորչու... Լավրովը և Ռուբիոն քննարկել են հետագա քայլերը ... Փրկարարներին հաջողվել է մարել Արծվաբերդ գյուղ... Աստղագուշակ՝ մարտի 16-ի համար Այրվել է անասնագոմի տանիք Էշի վրա փալան չեկավ, մեր վրա էլ` մարզպետ, ավա... Բախվել են «Honda»-ն և «Porsche Panamera»-ն․ վ... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հրշեջ-փրկարարները Պառավաքար գյուղում կանխել ե... Եթե Փաշինյանը մեր խոսքը չլսեց` ներքևից վերև կ... Ռեալն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե դա կրկն... Հրդեհ` Թեղուտ գյուղի տներից մեկում Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշ... Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կի... Չենք թերագնահատում որեւէ մեկի գիտելիքը, բայց ... Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կ... Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող... Գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր փոթորիկներ են. ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի. Սուրե... Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակ... Ամերիկյան ավիահարվածների հետևանքով Եմենում զո... 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատո... Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և ար... Միացյալ Նահանգները հարված է հասցրել եմենյան հ... Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ... Աշտարակի «Մայր առու» ջրանցքը՝ «Բաց երկնքի տակ... Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լա... Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 ... Ամերիկյան հարվածների հետևանքով Եմենում 9 զոհ ... Զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող ... Փարաքարում նախընտրական քարոզարշավից առաջ ՔՊ-ա... Ամերիկայի ավետարանականները, Թրամպի գլխավորութ... Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Հատիկ առ հատիկ սրանք ոչնչացնում են Հայաստանը․... Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վա... Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հա... Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառ... Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասո... «Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղա... Չիմացածն իմանալու միակ հնարավորությունը կրթու... Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուց... Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել... Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵԽ` հայ գերիների... Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը... Կարևոր է, որ մեր երկրում բոլոր ինստիտուտները ... Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում... Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությո... «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդ... Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ներկա ե... Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջո... Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագ... Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդակա... Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետո... Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքե... ՀՀ-ն միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամ... Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքերը Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի ե... Երևանում 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրա... «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները դադարեցրե... Դերասանուհի Էմմա Սապունջյանին Փարիզում ամուսն... Բնակիչներն ահազանգում են․ կեղտաջրերը ողողել ե... Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հե... Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում... Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտա... Վրшերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է... Անհաջողությունները հետապնդում են Նեյմարին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձա... Ահազանգ․ Երևանի բուսաբանական այգում հատվել են... ՏԿԵ նախարարը Տավուշի մարզում հետևել է պետական... Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զար... Կայացել է «Մանուշյան...» Հայաստան-Ֆրանսիա համ... Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի... Որոշ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ. նախ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով «Կարծում եմ՝ հաջորդ անգամ կա՛մ կշրջանցի ՀՀ-ն,... «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներ անժամկետ հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan