Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում փոխըմբռնման ճանապարհ կհարթի․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում հետևյալ գրառումն է արված․
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ։ Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար ճանապարհ կհարթի»։