Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մարտի 13-ին ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը շնորհավորել է միության ներկայացուցիչներին հիմնադրման 120 ամյակի կապակցությամբ, ողջունել կառույցի գործունեությունն իրանահայ համայնքի կյանքում և մաղթել նորանոր հաջողություններ: