Պեսկովն անդրադարձել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին
![](/timthumb.php?src=disc/13-02-25/8461420bebc087a9253ed1fa056ce567.jpg&w=450)
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից հեռախոսազրույցից հետո տրված հրահանգները գործի են դրել օգնականների և գերատեսչությունների «մեքենան», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը չորեքշաբթի իրենց զրույցի ժամանակ պայմանավորվել են, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։
«Այսպիսով, պետությունների ղեկավարներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը այս գործընթացի համար: Սա այս զրույցի շատ կարևոր ձեռքբերումն է, որը մշակվել է զրույցից հետո նախագահների տված հանձնարարականների տեսքով, որոնք արդեն գործի են դրել օգնականների, գերատեսչությունների և այլնի «մեքենան», որոնք այժմ աստիճանաբար կմտնեն երկխոսության մեջ և կպատրաստեն հաջորդ շփումները թե՛ աշխատանքային մակարդակով»,-ասել Է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram-ալիքում: