Մբապեն Ռեալի ղեկավարությունից տրանսֆեր է խնդրել
![](/timthumb.php?src=disc/13-02-25/610695eae1c3fc19ab56899d7a5e3271.jpg&w=450)
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությունից խնդրել է ձեռք բերել իր հայրենակցի՝ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի տրանսֆերը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ավելի վաղ նշվում է, որ 23-ամյա պաշտպանը պատրաստ է կարիերան շարունակել «արքայական» ակումբի կազում, քանի որ դա իր համար կլինի երազանքի իրականացում։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։