Աբովյանում ապամոնտաժվել է շահագործվող բենզալցակայան
![](/timthumb.php?src=disc/13-02-25/e7b23f647f9ba620091e6e9bd8a2dd73.jpg&w=450)
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
«Արդյունքում, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են։
Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ բենզալցակայանի զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված հողի օտարման գործընթացին իրավական գնահատական տալու համար։
Փետրվարի 12-ին տնտեսվարողի միջոցներով նշված հասցեում շահագործվող բենզալցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։