Մյունխենում վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների․ տուժել է 28 մարդ
![](/timthumb.php?src=disc/13-02-25/53e3ec8be314ed956094393962dc99b6.jpg&w=450)
Մյունխենում Mini Cooper մեքենան մխրճվել է Verdi արհմիության գործադուլ անող աշխատողների խմբի մեջ: Ըստ վերջին տեղեկության՝ 28 մարդ է տուժել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: Բավարիայի վարչապետ Մարկու Սոդերը ենթադրում է, որ կատարվել է նպատակային հարձակում՝ հայտնում է AFP-ին:
Մյունխենի ոստիկանության վարչությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «մեքենայի վարորդը ձերբակալվել է և վտանգ չի ներկայացնում»։ Հաղորդվում է, որ նա 24-ամյա աֆղանստանցի է, իրավապահներին հայտնի է գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործություններով:
ԶԼՄ-ները հիշեցրել են, որ ուրբաթ՝ փետրվարի 14-ին, Մյունխենում սկսվում է անվտանգության հարցով կոնֆերանսը, իսկ փետրվարի 23-ին Գերմանիայում կանցկացվի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
Այս պահին Մյունխենում ոստիկանական խոշոր գործողություն է իրականացվում։