Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ․ ի՞նչ են քննարկել
![](/timthumb.php?src=disc/13-02-25/f2bde6ca69702d496ecb049451cf0d7b.jpg&w=450)
Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Խոսնակի հաղորդմամբ՝ շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։
Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ։