ԿԸՀ նախագահը և նրա խորհրդականը գործուղվել են Կոսովո
![](/timthumb.php?src=disc/13-02-25/bd2dd3db63afaa16fd21b00c15c16960.jpg&w=450)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը փետրվարի 7-11-ը գործուղվել են Կոսովոյի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Կոսովոյի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ փետրվարի 9-ին կայացած Կոսովոյի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար։