Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում
![](/timthumb.php?src=disc/12-02-25/0cd8b52ed22add107d05a44b62d06ad8.jpg&w=450)
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:
Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր: