Հայ-ֆրանսիական հուշագիր՝ ՀՀ-ում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար
![](/timthumb.php?src=disc/11-02-25/332477ccdce1b0efbd28ccbab0397120.jpg&w=450)
Փետրվարի 10-ին Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի AI էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով,
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար,
Կառավարությունում կիրառել AI-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։