Բոյկոտը շարունակվում է. մի ամաչեք բոյկոտելուց, դրա մեջ ամոթ բան չկա. Հայկ Մարության
![](/timthumb.php?src=disc/07-02-25/2b57d56b95be8fbae4da67f7eeb4e42d.jpg&w=450)
Բոյկոտը շարունակվում է, մարդիկ բոյկոտում են: Այս մասին հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով լայվ է մտել տրոլեյբուսից:
«Ես հատուկ տրոլեյբուս եմ բարձրացել, քանի որ տրոլեյբուսի ուղեվարձը 50 դրամ էր: Փաստացի սկզբում 6 անգամ էին բարձրացրել, դարձնելով 300 դրամ, ժողովրդի ճնշման ներքո իջեցրել են 150 դրամ: Բայց նորից ստացվում է, որ տրոլեյբուսի ուղեվարձը 300 տոկոսով: Այս թանկացումները լրիվ անհիմն են: Հանգիստ կարող են նույն գներով շահագործել տրանսպորտը, որովհետեւ գույքահարկից մեր բոլորից արդեն 20 մլրդ դրամ են հավաքում:
Էլ չեմ ասում, թե մնացած գումարները ոնց են ծախսում՝ բիզնես դասի տոմսեր, թանկարժեք ավտոմեքենաներ, բյուջեն ծախսվում է աննպատակ:
Այս բոյկոտը արվում է նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն գնելու այս թանկ տոմսերը»,-ասաց նա:
Հայկ Մարությանը կոչ արեց չամաչել բոյկոտելուց. «Այդտեղ ամաչելու բան չկա: Ավելի ամոթ է անել մի բան, որով կողքինիդ վնաս կտաս»: