ՊՍԺ-ն այսօր կերկարաձգի պայմանագիրը գլխավոր մարզիչ Էնրիկեի հետ
Այսօր՝ փետրվարի 7-ին, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։
54-ամյա Լուիս Էնրիկեն «Պարի Սեն Ժերմենը» գլխավորում է 2023 թվականից։ Մասնագետի նախկին աշխատավայրը եղել է Իսպանիայի հավաքականը։ Իսպանացի մարզիչը ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (2023/2024), գավաթակիր (2023/2024) և երկրի սուպերգավաթի կրկնակի հաղթող (2023, 2024)։
ՊՍԺ-ն գլխավորում է 2024/2025 թվականների Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Լուիս Էնրիկեի թիմը 20 խաղից հետո ունի 50 միավոր։ Ամենամոտ հետապնդողը «Մարսելն» է, որն ունի 40 միավոր։