Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
![](/timthumb.php?src=disc/07-02-25/eb9e10ff48dfb715077447b5603c403c.jpg&w=450)
Փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: