Լավ խոսակցություն ունեցանք. Փաշինյանը՝ Դեյվիդ Վենսի հետ հանդիպման մասին
![](/timthumb.php?src=disc/07-02-25/2b43e4f3e6c8f032d2536c89e7d1c5c5.jpg&w=450)
Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լավ խոսակցություն ունեցանք»,- գրել է Փաշինյանը և կից հրապարակել Դեյվիդ Վենսի հետ համատեղ լուսանկարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։