Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանաությունից:
34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։