ՀՀ ԱԺ նախագահը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
![](/timthumb.php?src=disc/06-02-25/2d33947e4276b537e1bb17f2e064be50.jpg&w=450)
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը: