Բաքվում «Ռուսական տունը» կարող է դադարեցնել աշխատանքը
![](/timthumb.php?src=disc/06-02-25/8a5812a97006883ab3f303415613341d.jpg&w=450)
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով՝ «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Россотрудничества-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Ռուսական տունը» մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է այն շտապ վաճառել՝ ասել է Պրիմակովը։ Նրա խոսքով՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, որի հետ բանակցություններ են վարել, առայժմ «դադար է վերցրել»։
Հունվարի վերջին BakuTV-ն պնդել է, որ ռուսական հատուկ ծառայությունները աշխատում են Բաքվում «Ռուսական տան» քողի տակ։ Դրանից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին կանչել են ՌԴ ԱԳՆ և դժգոհություն հայտնել։