«Բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին
![](/timthumb.php?src=disc/06-02-25/0792e3c7ffef14109fdb14a92834880a.jpg&w=450)
Դերասանուհի Անի Բայաթյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է իր և նախկին ամուսնու՝ Իշխան Ղարիբյանի ամուսնալուծության մասին ու նշել, որ այսօր իրենք լավ ընկերներ են, գրում է Tert.amLife-ը։
«Ամեն ինչ պետք է անես, որ ընտանիքդ փրկես: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արել եմ դրա համար: Բայց, քանի որ չի հաջողվել փրկել, նշանակում է ամեն ինչ չի, որ արել եմ: Ոչ մի մեղադրանք չկա ո՛չ իմ, ո՛չ նրա կողմից, որովհետև, եթե ինչ-որ էմոցիանալ պահ եղել է, անցել է:
Շատ կարևոր է, որ մի պահ կանգ առնես, ոչինչ չասես ու չանես, պարզապես հանդարտվես: Հուզմունքն ու մեղադրանքներն անցնեն, խաղաղվես, հետո նոր խոսես ինքդ քեզ հետ ու հասկանաս՝ ուզում ես գնալ այդ քայլին, թե՝ ոչ:
Ես ու Իշխանը խնդիր չունենք, մենք շփվում ենք թե՛ միմյանց հետ, թե՛ ընտանիքներով, ասեմ ավելին՝ ինքը իմ լավագույն ընկերներից է:
Դա բոլորը գիտեն:
Մենք ունենք աղջիկ, որի մասին մտածում ենք, խոսում ենք: Եթե մենք միասին չենք, դա չի նշանակում, որ նա մենակ է: Մենք 3-ով իր ընտանիքն ենք, անկախ նրանից, որ ես ու Իշխանն ունենք առանձին ընտանիքներ:
Մենք բաժանումից հետո բեմում միասին խաղացել ենք: Իմ էմոցիոնալ դաշտի վրա եղել է միայն իմ թատրոնից դուրս գալը, որովհետև միասին էինք աշխատում: Հետո ինչպես դուրս եկա, այնպես էլ վերադարձա: Հասկացա, որ չի կարող որևէ մեկը այնպես անել, որ իմ աշխատանքից հրաժարվեմ: Ինքը որևէ բան չէր արել, ուղղակի իմ էմոցիաներն ինձ այդ ուղղությամբ տարան»,- անկեղծացել է դերասանուհին: