Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված
Փետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ն․, 1 ուղևոր) գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։