Քնում են, վեր են կենում, դնում ամեն ինչը թանկացնում են. քաղաքացի
Մենք համաձայն չէինք 300 դրամ ուղեվարձին, հիմա էլ համաձայն չենք 150-ին. եթե կրկնակի իմ աշխատավարձը կբարձրացնի, ես համաձայն կլինեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց կանգառում ավտոբուսի սպասող երեւանցի կինը, որը միացել է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին:
«Քնում են, վեր են կենում, դնում ամեն ինչը թանկացնում են: Մեր կարծիքը չեն հարցնում: Ոչ մի քաղաքացի էլ համաձայն չի թանկացմանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ քաղաքային իշխանությունները նշում են, որ այսօրվա տրանսպորտը ավելի հարմարավետ է, որի համար պետք է ավել վճարել, կինն արձագանքեց. «Ի՞նչ է հարմարավետ, 40 րոպե առաջ եկել եմ ու սպասում եմ 62 համարի ավտոբուսին: Երեկ էլ 50 րոպե եմ սպասել: Ասում եմ՝ ուր ավտոբուսը, ասում են՝ փչացել է մեքենան: Բայց դա ինձ հետաքրքի՞ր է, փչացել է թող մի հատ զապաս պահեն, փչացածի ժամանակ դնի այդ գիծը աշխատի: Թանկացրել են, բա ինչի՞ չի աշխատում, ոչ մի փոփոխություն չեն արել:
«Գազելները» թող պատճառ չբռնեն, մենք իրենց չենք խնդրել նոր ավտոբուս բերեն, եթե բերել են, ուրեմն հնարավորությունը ունեցել են, թող ժողովրդից չքամեն:
Ժողովուրդը ի՞նչ է ստանում որ, ինչի աշխատավարձի բարձրացումներ չի անում մենք շատ ուրախ կլինենք»,-ասաց կինը եւ հավելեց, որ ինքը հիմա բոյկոտին է միացել եւ տրանսպորտի համար չի վճարում:
Անդրադառնալով նրան, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյտարարե, է որ 100 դրամներին վերադարձ չի լինելու, քաղաքացին ասաց. «Իր ասելը շատ քիչ է, Տիգրան Ավինյանը 300 դրամ էլ էր ասում, վերադարձ չի լինելու, բայց սարքեցին 150 դրամ։ Եթե ժողովուրդը համաձայն չի, Տիգրան Ավինյանի ասելո՞վ է: Այսինքն մենակ իրենք են որոշում, ժողովուրդը ոչ մի բա՞ն: Դե թող սարքի 500 դրամ պրծնի:
Փաշինյանին մենք ընտրել ենք, մենք համաձայն ենք եղել իր հետ, ինչի՞ համար ենք ընտրել, որ էսպես անի՞: Այո, ես ընտրել եմ լավը սպասելով Հայաստանի համար, բայց ոչ մի լավ բան չկա:
Այո, որոշ բաներ արել է, այնպես չէ, որ նախկինների նման ոչինչ չի արել, սարքել է ճանապարհներ, դպրոց, մանկապարտեզներ, տեսնում ենք, աշխատել է մարդը, բայց հիմա որ այսպես է անում, միանգամից այդ ամեն ինչը լցվեց ջուրը իր արածը»: