Արմավիրում 20-ամյա վարորդը իր առջև հայտնված շներից խույս տալով բախվել է գազախողովակին և շրջվել
![](/timthumb.php?src=disc/06-02-25/0d7eb4743979a32d3d16f2e1b911e471.jpg&w=450)
Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն, քանի որ վթարի հետևանքով գազախողովակից առաջացել էր գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» տարածքը սպասարկող գազի վթարային ծառայության աշխատակիցները արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և փորձում են խնդիրը արագ կարգավորել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի պատճառը եղել է այն, որ թափառող մի քանի շուն հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև, ու վարորդը, որպեսզի չհարվածի կենդանիներին, խույս է տվել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը: