Քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են
![](/timthumb.php?src=disc/06-02-25/d2844eae8cf709ed34ce853f99a83ba2.jpg&w=450)
Երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնեցին, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով երեկ՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։