ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները
![](/timthumb.php?src=disc/06-02-25/e1defa56c15061583107c2f4d84e40d9.jpg&w=450)
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։
Ովքեր կարող են դիմել
Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
1․ լուսանկար,
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ,
3․ սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ),
4․ արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
5․ բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը),
6․ ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
7․ հարկային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ (վերաբերվում է ներկա պահին ՊԵԿ-ում աշխատողներին),
8․ ինքնակենսագրական (CV),
9․ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Բարեվարքության հարցաթերթի լրացման ուղեցույցը։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել word և pdf (ստորագրված) տարբերակները։
Դասընթացի ընդունելության փուլերը
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է օտար լեզվի իմացության ստուգման, համակարգչային գիտելիքների ստուգման և ընդունելության հարցազրույցի փուլերից։
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացը կազմակերպվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ, որի ավարտին անցկացվելու է քննություն։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում մասնակիցները դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավելի դաս, ապա զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դիմելու ժամկետը
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 28-ն-է:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգը։
Ներկայացնել դիմում-հայտ։