Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝ փետրվարի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` փետրվարի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։