Իմ որդին հարբած չէր, մենք ուղղակի զվարճանում էինք. Մադոննա
Մի քանի օր առաջ երգչուհի Մադոննան իր Instagram-ում հրապարակել էր մի լուսանկար, որում պատկերված էր նրա անչափահաս որդին`Ռոկկոն ալկոհոլի շիշը ձեռքին: Մադոննան նկարը մեկնաբանել էր այսպես. «Երեկոն դեռ սկսվում է 2014»:
Լուսանկարը մեծ քննարկման առիթ դարձավ: Համացանցում քննադատում էին, որ երգչուհին չի սաստում որդուն:
Սակայն Մադոննան ոչ միայն չի ջնջել նկարը, այլ նոր մեկնաբանություն է ավելացրել. «Մի քիչ հումոր ունեցեք, հանգստացեք: Ոչ ոք չի խմել, մենք ուղղակի զվարճանում էինք»: