ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը․ Ուղիղ
Խորհրդարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 39 պատգամավոր:
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանը, Լիլիթ Մինասյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արման Ղազրյանը, Շիրակ Թորոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: