Երևան, 09.Փետրվար.2025, 00:00 |
Փրկարարները մարել են սպորտային համալիրի տանիք... Մոլախաղերը՝ անձնական ու հասարակական աղետի աղբ... Ֆրանսիացի կուրսանտը կսովորի Վազգեն Սարգսյանի ... «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, կո... Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրու... Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատ... Համբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների... Ուշադրություն․ փորձարկվելու են էլեկտրական շչա... Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ, կփորձենք ... Ծառայության կազմակերպումը և պայմանները՝ ՌՈ կա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդը եղել է երիտ... Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 7... Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Քատար... Մի շարք հասցեներում լույս չի լինի Այդ զանգը ինձ համոզեց մնալ Բարսելոնայում Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ... Ազոոսպերմիա. բուժումը Փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտ... Ամաչում եմ չնշել այնպիսի խաղացողների, ինչպիսի... Թրամփը չի պատրաստվում արտաքսել արքայազն Հարիի... 14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր ե... Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մ... Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստվա... Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողու... Թիկնիզյանի գործակալը նշել է, թե որտեղ է ցանկա... Երևանի փողոցներից մեկում կայանված Lexus-ից գո... Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանան... ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին հորդորել են շար... ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատված... Բարսելոնայի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայ... Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր... Մոդին Թրամփի հետ կքննարկի մաքսատուրքերի նվազե... Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կ... Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակ... Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետա... Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական... Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ (տեսա... Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժ... Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսակա... Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանա... «Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկակ... Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 1... Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վ... Որոշել եմ ավտոբուսով գնամ կեցավայր, հիմա ուզո... 100 դրամը բավական է, մի բան էլ ավելի է, 40 դր... Վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մ... Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ա... Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային ... Նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խա... Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ստեփանավանի հրդ... Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպ... Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder... Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ ... Տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հ... Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ճապոնիայի վարչա... Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի... Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ կտ... Սպասվում է թույլ ձյուն Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հա... Համոզվա'ծ եղեք, հուսախաբ չենք անի ձեզ, երկիրը... Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 7 միլիա... Ամեն ինչ կանենք, որ ձեր հույսերը բերենք ընդու... Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆի... Կադրեր՝ ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամ... Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպ... Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդ... Մանրամասներ՝ Ստեփանավանի շենքերից մեկում բռնկ... Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի... Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով, ն... Ալեն Սիմոնյանը արտերկրյա հանդիպումներում արծա... Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային... Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման ... Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմ... Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ... Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և... Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն՝ ընդդեմ Ք... Ագարակ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել... Պահանջելու ենք՝ ընտրություններին Նիկոլ Փաշինյ... «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հ... Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանք... 24 ժամ ջուր չի լինի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրա... Հրդեհ՝ Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում․ 27 ... Աստղագուշակ՝ փետրվարի 8-ի համար Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է. «Հրապարակ» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ձյուն, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության... Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական ... Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրութ... Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի ... Լույս չի լինի. հասցեներ Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի... Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հ... Հանքի տնօրենությունը չի կարողանում հարցը լուծ... Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին ... Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժո...

Հայտարարագրման ենթակա՞ են նպաստները, խնայողությունները, ալիմենտը․ ՊԵԿ անդրադարձը

Շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը՝ ՊԵԿ-ը հարցուպատասխանով շարունակում է ներկայացնել, թե որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման։

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։

Հարց 1․ Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման։

- Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։

Հարց 2․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ և շարժական գույքը։

- Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չեն․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

Հարց 3․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են Ձեր ծախսերը։

- Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

Հարց 4․ Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները։

- Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։

Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։
Այսինքն՝ եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 5․ Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում։

- Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։

Հարց 6․ Եթե Դուք վճարային տերմինալից Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում։

- Ոչ, Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։

Հարց 7․ Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, ԱՁ հիմնադիր է արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները։

- Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։

Հարց 8․ Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում։

- Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։

Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 9․ Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյոք այդ եկամուտները պետք է հայտարարագրել։

- Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում

Հարց 10․ Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյո՞ք կրկին պետք է հարկվեն Հայաստանում։

- Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։

Հարց 11․ Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում։

- Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։

Հարց 12․ Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը։

- Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։

Հարց 13․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմ), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։

Հարց 14․ Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյո՞ք դրանից ստացված եկամուտները պետք է ներառեք հայտարարագրում։

- Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։

Հարց 15․ Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:

Հարց 16․ Արդյո՞ք նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրում։

- Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Հարց 17․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

Հարց 18․ Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյո՞ք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման։

- Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

Հարց 19․ Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման։

- Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։

Հարց 20․ Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյոք պետք է հայտարարագրել այդ եկամուտները։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։

Հարց 21․ Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 22․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը։

- Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարատու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Հարց 23․ Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյո՞ք դրանք ենթակա են հարկման։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։

Հարց 24․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները։

- Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եքգործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։

Այս թեմայով

Փրկարարները մարել են սպորտային համալիրի տանիք... Մոլախաղերը՝ անձնական ու հասարակական աղետի աղբ... Ֆրանսիացի կուրսանտը կսովորի Վազգեն Սարգսյանի ... «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, կո... Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրու... Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատ... Համբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների... Ուշադրություն․ փորձարկվելու են էլեկտրական շչա... Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ, կփորձենք ... Ծառայության կազմակերպումը և պայմանները՝ ՌՈ կա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդը եղել է երիտ... Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 7... Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Քատար... Մի շարք հասցեներում լույս չի լինի Այդ զանգը ինձ համոզեց մնալ Բարսելոնայում Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ... Ազոոսպերմիա. բուժումը Փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտ... Ամաչում եմ չնշել այնպիսի խաղացողների, ինչպիսի... Թրամփը չի պատրաստվում արտաքսել արքայազն Հարիի... 14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր ե... Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մ... Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստվա... Ինչպես ձեռք բերել 11 մլն դրամից ավելի արժողու... Թիկնիզյանի գործակալը նշել է, թե որտեղ է ցանկա... Երևանի փողոցներից մեկում կայանված Lexus-ից գո... Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանան... ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին հորդորել են շար... ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել Գազայի հատված... Բարսելոնայի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայ... Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր... Մոդին Թրամփի հետ կքննարկի մաքսատուրքերի նվազե... Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կ... Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակ... Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետա... Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական... Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ (տեսա... Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժ... Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսակա... Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանա... «Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկակ... Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 1... Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վ... Որոշել եմ ավտոբուսով գնամ կեցավայր, հիմա ուզո... 100 դրամը բավական է, մի բան էլ ավելի է, 40 դր... Վերակառուցման փուլում պաղեստինցիները պետք է մ... Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ա... Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային ... Նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խա... Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ստեփանավանի հրդ... Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպ... Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder... Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ ... Տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հ... Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ճապոնիայի վարչա... Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի... Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ կտ... Սպասվում է թույլ ձյուն Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հա... Համոզվա'ծ եղեք, հուսախաբ չենք անի ձեզ, երկիրը... Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 7 միլիա... Ամեն ինչ կանենք, որ ձեր հույսերը բերենք ընդու... Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆի... Կադրեր՝ ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամ... Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպ... Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդ... Մանրամասներ՝ Ստեփանավանի շենքերից մեկում բռնկ... Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի... Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով, ն... Ալեն Սիմոնյանը արտերկրյա հանդիպումներում արծա... Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային... Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման ... Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմ... Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ... Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և... Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն՝ ընդդեմ Ք... Ագարակ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել... Պահանջելու ենք՝ ընտրություններին Նիկոլ Փաշինյ... «Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հ... Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանք... 24 ժամ ջուր չի լինի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրա... Հրդեհ՝ Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում․ 27 ... Աստղագուշակ՝ փետրվարի 8-ի համար Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է. «Հրապարակ» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ձյուն, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության... Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական ... Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրութ... Ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի ... Լույս չի լինի. հասցեներ Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի... Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հ... Հանքի տնօրենությունը չի կարողանում հարցը լուծ... Անդրանիկ Քոչարյանը անհետ կորածների ծնողներին ... Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan