Լուիս Էնրիկեն նշել է Խվիչա Կվարացխելիայի ուժեղ կողմերը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի մասին:
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թ.: Վրացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբ է տեղափոխվել «Նապոլիից», որի կազմում հանդես է եկել 2022 թվականից։ Մամուլում տեղեկություններ կային, որ ֆրանսիական գրանդը Կվարացխելիային ձեռք է բերել 70 միլիոն եվրոյով՝ չհաշված բոնուսները։