Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
Ընտրությանը ներկա էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա էին նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ: