Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ում թեկնածությունը ՔՊ-ն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, հանում է թեկնածությունը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սիրունյանն այս քայլին գնացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության պատճառով։
«Իրավիաճակը պարզաբանելուց հետո կխոսենք»,- նշեց Կոնջորյանը։