Փեզեշքիանն ու Մուստաֆաևը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
Մուստաֆաևը նշել է, որ բարձր է գնահատում Իրանի դերը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցում, և կարծում են, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն նույն այդ տարածաշրջանի երկրների ուժերով։
«Օտար պետությունների ներկայությունն այս առումով մեզ չի օգնի»,- ասել է նա։