Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով մայրաքաղաքի բնակիչներին, գրել է․
«Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ: transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
- ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
- հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը,
- առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:
Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»:
Մանրամասները՝ տեսանյութում։