Գեղարքունիքում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գանձակ բնակավայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Թորգոմ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և 18-ամյա Արաբո Շ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներն 32-ամյա Լորիս Շ․-ն, 54-ամյա Լեյլի Շ․-ն և 54-ամյա Սամվել Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։