Հայաստանի գործող կառավարությունը բացառապես պետության շահերից բխող քայլեր է անում․ Արայիկ Հարությունյան
Ակնհայտ է, որ նոր ու բարդ համակարգեր են ներդրվում, որոնք քաղաքակիրթ երկրի տեսք են տալու մեր պետությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Նման ներդրումներն ունենում են իրենց թերությունները: Հընթացս բոլոր հարցերը պարզաբանվում են: Որտեղ համակարցը ստեղծողը սխալ կլինի, կլավարկի այն, բայց սադրանքների տրվել պետք չէ:
Հայաստանի գործող կառավարությունը բացառապես պետության շահերից բխող քայլեր է անում, այլ տրամաբանություն պարզապես չկա ու չի կարող լինել: Հանգիստ, հանդարտ միասին պետք է գնալ առաջ: Հայաստանի Հանրապետությունը հիմա է շատերի համար գրավիչ: Ապագայում այն ավելի գրավիչ է լինելու:
Հ.Գ. Այս տեսանյութը խոսքերիս ապացույցն է, որ շատ բաներ մեկնաբանվել և մեկնաբանվում են ըստ հայեցողության: Լսե՛լ ուշադիր և առանց էմոցիաների»,- գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։