ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ։ Դեսպանն այդ մասին տեղեկացրել է համացանցի X հարթակում։
Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
«Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։