ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկած NewDay.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին ազատ են արձակել
Քիչ առաջ ազատ են արձակել առավոտյան ԱԺ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկած NewDay.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։
Օպերատորը խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու համար անցել էր ԱԺ շենքի անցակետով, սակայն ռենտգեն սկաները նրա մոտ դանակ էր հայտնաբերել, և խորհրդարանում անվտանգություն իրականացնող ՊՊԾ-ն հաղորդում էր ներկայացրել ՆԳՆ․ օպերատորին ձեռնաշղթաներով ոստիկանության Արաբկիրի բաժին էին տարել։
«Օպերատորին ազատ են արձակել՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանայելու հիմքով, հետագա ընթացքը կերևա դանակի փորձաքննությունից հետո»,- «Հրապարակ»-ին է փոխանցել NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանը։
Պատմել է, որ օպերատորի ծոցագրպանում է եղել դանակը, օպերատորը անգամ չի հիշել, որ իր մոտ նման դանակ կա։