Ես կեղտի կտոր էի համեմատած Լամինի հետ․ Բարսելոնայի նախկին հարձակվող
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն մեկնաբանել է «Բարսայի» վինգեր Լամին Յամալի խաղը՝ նշելով, որ նա արժանի է դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Ես կեղտի կտոր էի համեմատած Լամինի հետ։ Հիմա նա այնպիսի մակարդակի վրա է, որ կարող է շատ տարիներ լինել աշխարհի լավագույն խաղացողը։ Հաճելի է դիտել նրա խաղը, դա հրաշք է և ուրախություն բոլոր ֆուտբոլասերների համար, հատկապես «Բարսայի» երկրպագուների համար», — Armsport-ի փոխանցմամբ՝ Նոլիտոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը՝ հղում անելով Cadena SER ծրագրին։
Հիշեցնենք, որ անցած տարի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ Յամալը հաղթեց «Լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում։