Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավար մարմինները
Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների
խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած
պատվիրակությունները։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ հունվարի 23-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային
քննարկումը։
Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար
հայտարարությամբ։