Թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը
Հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց, հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: