Փաշինյանը զանգահարել է բանկ՝ ստանալու համար լրացվող հայտարարագրում պակասող տվյալները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, սկսել է լրացնել անձնական համընդհանուր հայտարարագիրը:
Վարչապետը հրավիրել է գործընկերներին, որպեսզի իր հայտարարագրի լրացման օրինակով միասին տեսնեն՝ ինչ խնդիրներ կան կամ կարող են լինել հայտարարագիրը լրացնելու ընթացքում:
Սոցիալական ցանցերի իր էջերում նոր գրառում կատարելով՝ վարչապետը նշել է, որ համընդհանուր հայտարարագիրն ամբողջությամբ լրացնելու համար իրեն պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացած վարկերի թիվը եւ ավանդից ստացած տոկոսները։
«Այդ տվյալներն եմ հավաքում»,- գրել է վարչապետն ու հրապարակել իր՝ բանկ կատարած հեռախոսազանգի տեսանյութը: