Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա՝ բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։