Բրիթնի Սփիրսը նեղացրել է իր երկրպագուներին. վերջիններս հսկայական գումար են վճարել՝ երգչուհուն մի քանի վայրկյան տեսնելու համար
Բրիթնի Սփիրսը շատ է նեղացրել իր երկրպագուներին, ովքեր վճարել են 2,5 հազար դոլար, որպեսզի հանդիպեն իրենց սիրելի երգչուհու հետ: Սակայն, այդ հանդիպումը տևել է մի քանի վայրկյան:
Բրիթնի Սփիսը պարզապես զարմացրել է իր երկրպագուներին: Երգչուհու հետ հանդիպելու համար երկրպագուները ստիպված են եղել գնել 2,5 հազար դոլար արժողությամբ տոմսեր` Լաս Վեգասում հանդիպելու համար: Այդ տոմսերը ձեռք բերողները պետք է հանդիպեին իրենց սիրելի երգչուհու հետ` կուլիսներում:
Սփիրսն իր երկրպագուների հետ, սակայն, հարիր ձևով չի վարվել, այլ պարզապես անցել է նրանց դիմացով: Նա անգամ մի պահ չի կանգնել ողջունելու և ստորագրություն տալու համար: